Անվտանգության համակարգերի տեսակներ

Մենք առաջարկում ենք

Բոլոր տեսակի անվտանգության համակարգերի տեղադրում: Մեր մասնագենտները արագ և որակյալ կապահովեն ձեր ավտոմեքենայի անվտանգությունը:

Կենտրոնական փական

Կենտրոնական փական – կենտրոնացված փակման համակարգ է, որը թույլ է տալիս միաժամանակ փակել կամ բացել ավտոմեքենայի բոլոր դռները: Համակարգը կարող է հեռակառավարվող լինել և պատկանում է ավտոմեքենաների լրացուցիչ համակարգերի դասին:
Համակարգի կարևոր ֆունկցիան այն է, որ մեքենայի դռները կարելի է փակել հեռակառավարվող վահանակից, կամ կփակվեն որոշ ժամանակ հետո, եթե այն վարորդը թողել է բաց վիճակում:
Բացի այդ, համակարգը թույլ է տալիս բացել և փակել բեռնախցիկը, վառելիքի լցակույտը, փակել պատուհանները (էլեկտրական պատուհանների դեպքում):

Հակաառևանգման համակարգ

Հակաառևանգման համակարգը ավտմեքենայում տեղադրվող էլեկտրոնային համակարգ է, որը նախատեսված է մեքենայի և մեքենայի բաղադրիչները գողությունից պաշտպանելու համար: Այն տեղեկացնում է մեքենայի չարտոնված մուտքի մասին ձայնային և լուսային ազդանշանների միջոցով, սակայն չի խոչընդոտում մեքենան առևանգումից։ Ավտոմեքենաների ահազանգերը կարող են բաժանվել տեսակների՝

  • առանց հետադարձ կապի
  • հետարարձ կապով
  • արբանյակային և GSM ահազանգերով

Շարժիչի հեռակառավարման համակարգ

Ինքնաթողարկմամբ ազդանշանային համակարգերը սկսեցին տարածում գտնել ինժեկտորային շարժիչների հայտնվելու պահից: Ինքնաթողարկմամբ ազդանշանային համակարգերի առաջին մոդելները չափազանց պարզունակ էին և ունեին թողարկման միայն մեկ տարբերակ` ռադիոալիքով բանալուց տրվող հրամանով: Շարժիչը որևէ «պայմանով» թողարկելու հնարավորությունը հայտնվեց ժամանակի ընթացքում: Ներկայումս ինքնաթողարկմամբ ազդանշանային համակարգերում կան տաքացման բազմաթիվ տարբերակներ.

  • ժամանակաչափով (թայմերով),
  • զարթուցիչով,
  • ջերմաստիճանով,
  • ռադիոալիքով բանալուց տրվող հրամանով,
  • SMS-հրահանգով բջջային հեռախոսից ,
  • web-ինտերֆեյսից,
  • և ինքաթողարկման այլ տարբերակներով:

Կարևոր է նշել, որ ավտոազդանշանային համակարգի այս գործառույթը օգտակար է ոչ միայն ձմռանը, այլև ամռանը:
Շոգ ժամանակ, նախքան ավտոմեքենան լքելը, կարելի է միացած թողնել կլիմայի հսկողության համակարգը կամ օդորակիչը, կարգավորելով ձեզ հարմար ջերմաստիճանը, կամ, ասենք նստատեղերի տաքացումը ձմռանը, և ազդանշանային համակարգը դնել «պահպանություն» ռեժիմի վրա: Շարժվելուց մի քանի րոպե առաջ ժամանակին կարելի է տալ շարժիչը թողարկելու հրաման:
Մինչև կվերջացնենք, ասենք առավոտյան նախաճաշը, շարժիչը կտաքանա, կլիմայի հսկողության համակարգը կսկսի աշխատել: Մի քանի րոպեից, երբ նստեք մեքենան, շարժիչը արդեն տաքացած կլինի, կլիման նորմայի մեջ, ամռանը շոգ չէ, ձմռանը ցուրտ չէ, կարելի է անմիջապես շարժվել:

Ձմռանը պարբերաբար ստիպված ենք լինում մաքրել ապակիները ձնից կամ քերել սառույցը: Նկատենք, որ տաքացած ավտոմեքենայի ապակիներից ձյունը ինքն է ցած սահում, իսկ սառույցը այլևս պետք չէ քերել, բավական է միացնել ապակեմաքրիչները և սառույցը ասես չի էլ եղել:

Եվ այլևս կարիք չունեք շարժվելուց առաջ մի քանի րոպե ծախսել ամեն օր, օրը մի քանի անգամ: Ամենօրյա շահագործման ժամանակ մենք երեք րոպե ծախսում ենք առավոտ աշխատանքի գնալուց առաջ և մի քանի րոպե երեկոյան` տուն վերադառնալուց առաջ, արդյունքում.

  • օրական 5 րոպե,
  • ամիսը մոտ երկու ժամ,
  • տարին մոտ 24 ժամ (!) մենք սպասում ենք մինչև շարժիչը կտաքանա և մեքենայի սրահում հարմարավետ ջերմաստիճան կհաստատվի: