Գազաբալոնային սարքավորումների որակյալ տեղադրում
Ավտոմեքենայի գազաբալոնային սարքավորումը (գազասարքավորում) (ԳԲՍ) լրացուցիչ սարքավորում է, որը թույլ է տալիս պահեստավորել գազանման վառելիքը և այն մատուցել ներքին այրման շարժիչ (ՆՇԱ): Կիրառվող գազանման վառելիքի և շարժիչի տեսակից կախված, ավտոմեքենաները արտադրվում կամ վերասարքավորվում են հետևյալ տեսակի գազաբալոնային մոդելների` միավառելիքային, երկվառելիքային` վառելիքներից մեկով շարժիչի անկախ սնուցմամբ և երկվառելիքային` երկու վառելիքների միաժամանակ մատուցմամբ (գազադիզելներ):
Գազանման ավտոմոբիլային վառելիքների թվին են դասվում.
1. սեղմված բնական գազը (ՍԲԳ) (մեթան);
2. հեղուկացված նավթային գազը (ՀՆԳ) (պրոպան-բութանային խառնուրդ):
Կիրառվող գազանման վառելիքից կախված, սնուցման համակարգերի սկզբունքային սխեմաները ունեն իրենց սպեցիֆիկ առանձնահատկությունները և, միաժամանակ, ընդհանուր տարրերը:
ԳԲՍ-երի համակարգերի դասակարգման համար օգտագործում են սերնդի տերմինը: Չնայած ներկա պահին ավտոմոբիլային ԳԲՍ-երի պաշտոնապես հաստատված միջազգային դասակարգում չկա, մասնագիտական շրջանակներում ձևավորվել է որոշակի աստիճանավորում:
Ապառիկի ձևակերպում
Ցանկանու՞մ եք ապառիկ ձևակերպել: Ուղղակի լրացրեք հարցաթերթիկը և 15 րոպեում ստացեք պատասխան ապառիկի հետ կապված:
Տեսեք ինքներդ
Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչքան ժամանակ կտևի Ձեր մեքենայում գազաբալոնային սարքավորում տեղադրելը: Ցանկանու՞մ եք տեսնել, թե ինչ տեսք կունենա այն նույն մոդելի մեքենայի մեջ: Ուղղակի ներքևում սեղմեք այն մեքենայի մակնիշը, որի մասին ցանկանում եք ստանալ հավելյալ ինֆորմացիա:
BMW
Mercedes Benz
Opel
Volkswagen
Nissan
Volvo
Toyota
Mitsubishi
Lexus
Hyundai
Audi
Honda
Kia
